Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 18-ի N 70-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի սեփականությունը համարվող (սեփ. վկայական N 05042025-04-0006) Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 15 շենք, 48 բնակարան հասցեի 62,2 քմ մակերեսով բնակարանը նվիրատվությամբ տրամադրել Նարեկ Գևորգի Սարգսյանին:
2.Նվիրառուի հետ սահմանված կարգով կնքել նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։