Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և հիմք ընդունելով «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված կարգի 11-րդ կետը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. 2025 թվականի օգոստոսի 20-ին ժամը 10:00-ին նշանակել և անցկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր 2.3-9) թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ:
2. 2025 թվականի օգոստոսի 20-ին ժամը 11:30-ին նշանակել և անցկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր 2.3-24) թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ:
3. Աշխատակազմի քարտուղարին` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված մրցույթների անցկացման մասին հայտարարության հրապարակումը և նախապատրաստական աշխատանքների իրականացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: