Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 204
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



03 փետրվարի 2025 թ.

ՄԱՍՆԱԿՑԻՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,  «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների համաձայն, ուսումնասիրելով ՀՀԱՄՄՀ-ԲՄԱՇՁԲ-23/78 ծածկագրով գնման ընթացակարգի (այսուհետ՝ Ընթացակարգ)  գնահատող հանձնաժողովի նախագահի կողմից 27.01.2025թ-ի և 31.01.2025թ-ի զեկուցագրերով «Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումին (այսուհետ նաև՝ Մասնակից) գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով ներկայացված հիմքերը, պարզեցի հետևյալը.

1.        Գնահատող հանձնաժողովի նախագահի ներկայացրած փաստերը և պահանջը.

Գնահատող հանձնաժողովի նախագահը Պատվիրատուի ղեկավարին ուղղված 27.01.2025թ-ի զեկուցագրով հայտնել է հետևյալը.

Մեծամորի համայնքապետարանի կարիքների համար 2023 թվականի սեպտեմբերի 1-ին հայտարարված ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքների ձեռքբերման ՀՀԱՄՄՀ-ԲՄԱՇՁԲ-23/78 ծածկագրով գնման ընթացակարգի (այսուհետ՝ Ընթացակարգ) շրջանակներում «Ստրոյ-Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված բողոքի արդյունքում ԵԴ2/36956/02/23 դատական գործի շրջանակում Դատարանի կողմից որոշում էր կայացվել «Ստրոյ-Գրուպ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքապետարանի բավարարել և պարտավորեցնել Ընթացակարգի գնահատող հանձնաժողովին անվավեր ճանաչել Ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 24.10.2023 թվականին կազմած թիվ 2 արձանագրության՝ «Բացված յուրաքանչյուր ծրարում պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայության և հրավերի պայմաններին համապատասխանության մասին» 4-րդ կետը՝ «Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումի մասով, «Ստրոյ-գրուպ» ՍՊԸ և «Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումին տրամադրել 1 աշխատանքային օր գնահատող հանձնաժողովի 24.10.2023 թվականի թիվ 2 արձանագրության 4-րդ կետի 5-րդ պարբերությամբ արձանագրված խախտումները շտկելու համար, անվավեր ճանաչել «Վալ+Ալ» ՍՊԸ և «Արտ Պլաս» ՍՊԸ կոնսորցիումին ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշումը և գնահատողի հանձնաժողովի 25102023 թվականինհրապարակվածպայմանագիրկնքելումասինհայտարարությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը և Ընթացակարգի հրավերի Հավելված 7-ի «8.3» ենթակետով սահմանված պահանջները, 2025 թվականի հունվարի 10-ին Հանձնաժողովը որոշել է.

1.       Անվավեր ճանաչել «Վալ+Ալ» ՍՊԸ և «Արտ Պլաս» ՍՊԸ կոնսորցիումին ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշումը և գնահատողի հանձնաժողովի 25102023 թվականինհրապարակվածպայմանագիրկնքելումասինհայտարարությունը:

2.      Կազմակերպել ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքապետարանի և «ՎԱԼ+ԱԼ» ՍՊԸ - «ԱՐՏ ՊԼԱՍ» ՍՊԸ կոնսորցիումի միջև 2023 թվականի նոյեմբերի 10-ին կնքված N ՀՀԱՄՄՀ-ԲՄԱՇՁԲ-23/78 ծածկագրով պայմանագիրը լուծելու գործընթաց:

3.      Անվավեր ճանաչել Ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 24.10.2023 թվականին կազմած թիվ 2 արձանագրության՝ «Բացված յուրաքանչյուր ծրարում պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայության և հրավերի պայմաններին համապատասխանության մասին» 4-րդ կետը՝ «Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումի մասով:

4.      Նիստը կասեցնել մեկ աշխատանքային օրով և առաջարկել «Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումին մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկել Ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 24.10.2023 թվականին կազմած թիվ 2 արձանագրության 4-րդ կետի 5-րդ պարբերությամբ արձանագրված խախտումները շտկելու համար արձանագրության՝ հիմք ընդունելով Կարգի 41-րդ կետով սահմանված պահանջները:

15.01.2025թ-ին Հանձնաժողովը արձանագրել է, որ «Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումի կողմից սահմանված ժամկետում և կարգով՝ ներկայացվել է արձանագրված անհամապատասխանություններից` գնային առաջարկի փաստաթղթի, համաձայն` Հավելված 2-ի, շտկված տարբերակը, սակայն չեն ներկայացվել ծավալաթերթ-նախահաշիվի փաստաթղթի և դիմում-հայտարարության փաստաթղթի, համաձայն` Հավելված 1-ի, շտկված տարբերակները, միաժամանակ` ներկայացված գնային առաջարկի փաստաթուղթը էլեկտրոնային-թվային ստորագրությամբ հաստատված է այլ անձի կողմից, ում լիազորագիրը «Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումի կողմից տրված է 02.10.2023թ-ին` 1 (մեկ) տարի ժամկետով, ուստի` 2025 թ-ի հունվարի 15-ին «Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումի կողմից ներկայացվող փաստաթղթերը չէին կարող հաստատված լինել տվյալ անձի կողմից:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ 17.01.2025թ-ին Հանձնաժողովը որոշել է «Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումի կողմից ներկայացված հայտը գնահատել անբավարար և մերժել` Ընթացակարգի հրավերի առաջին մասի 8.10 կետով սահմանված պահանջների համաձայն և «Գնումների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով սահմանված պահանջները իրագործելու նպատակով դիմել Ձեզ` Պատվիրատուի ղեկավարին, խնդրելով Ձեր գրավոր դիմումը` «Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումին 6,250,000.00 ՀՀ դրամի չափով գումարը փոխանցել ՀՀ ՖՆ գործառնական վարչությունում սպասարկվող Մեծամորի համայնքապետարանի 900335239373 հաշվեհամարին, իսկ նշյալ կետը իրագործելու անհնարինության դեպքում «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների համաձայն նախաձեռնել գործընթաց՝ «Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով:

Այսպիսով, գնահատող հանձնաժողովի նախագահը Պատվիրատուի ղեկավարին ուղղված 31.01.2025թ-ի զեկուցագրով հայտնել է հետևյալը.

Սահմանված ժամկետում` 2025 թվականի հունվարի 30-ը ներառյալ, ՀՀ ՖՆ գործառնական վարչությունում սպասարկվող Մեծամորի համայնքապետարանի 900335239373 հաշվեհամարին «Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումի կողմից վճարումներ չեն կատարվել:

 

Հաշվի առնելով վերոգրյալը, հանձնաժողովի նախագահը խնդրել է Պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշումը` «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները կիրառելու նպատակով:

 

2.        Գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

Ընթացակարգի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1.         Մեծամորի համայնքապետարանի կարիքների համար 2023 թվականի սեպտեմբերի 1-ին հայտարարված ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքների ձեռքբերման ՀՀԱՄՄՀ-ԲՄԱՇՁԲ-23/78 ծածկագրով գնման ընթացակարգի (այսուհետ՝ Ընթացակարգ) շրջանակներում «Ստրոյ-Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված բողոքի արդյունքում ԵԴ2/36956/02/23 դատական գործի շրջանակում Դատարանի կողմից որոշում էր կայացվել «Ստրոյ-Գրուպ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքապետարանի բավարարել և պարտավորեցնել Ընթացակարգի գնահատող հանձնաժողովին անվավեր ճանաչել Ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 24.10.2023 թվականին կազմած թիվ 2 արձանագրության՝ «Բացված յուրաքանչյուր ծրարում պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայության և հրավերի պայմաններին համապատասխանության մասին» 4-րդ կետը՝ «Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումի մասով, «Ստրոյ-գրուպ» ՍՊԸ և «Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումին տրամադրել 1 աշխատանքային օր գնահատող հանձնաժողովի 24.10.2023 թվականի թիվ 2 արձանագրության 4-րդ կետի 5-րդ պարբերությամբ արձանագրված խախտումները շտկելու համար, անվավեր ճանաչել «Վալ+Ալ» ՍՊԸ և «Արտ Պլաս» ՍՊԸ կոնսորցիումին ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշումը և գնահատողի հանձնաժողովի 25102023 թվականին հրապարակված պայմանագիր կնքելու մասին հայտարարությունը:

2.         Հաշվի առնելով Ընթացակարգի հրավերի Հավելված 7-ի «8.3» ենթակետով սահմանված պահանջները, 2025 թվականի հունվարի 10-ին Հանձնաժողովը որոշել է.

·         Անվավեր ճանաչել «Վալ+Ալ» ՍՊԸ և «Արտ Պլաս» ՍՊԸ կոնսորցիումին ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշումը և գնահատողի հանձնաժողովի 25102023 թվականին  հրապարակված պայմանագիր կնքելու մասին հայտարարությունը:

·         Կազմակերպել ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքապետարանի և «ՎԱԼ+ԱԼ» ՍՊԸ - «ԱՐՏ ՊԼԱՍ» ՍՊԸ կոնսորցիումի միջև 2023 թվականի նոյեմբերի 10-ին կնքված N ՀՀԱՄՄՀ-ԲՄԱՇՁԲ-23/78 ծածկագրով պայմանագիրը լուծելու գործընթաց:

·         Անվավեր ճանաչել Ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 24.10.2023 թվականին կազմած թիվ 2 արձանագրության՝ «Բացված յուրաքանչյուր ծրարում պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայության և հրավերի պայմաններին համապատասխանության մասին» 4-րդ կետը՝ «Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումի մասով:

·         Նիստը կասեցնել մեկ աշխատանքային օրով և առաջարկել «Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումին մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկել Ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 24.10.2023 թվականին կազմած թիվ 2 արձանագրության 4-րդ կետի 5-րդ պարբերությամբ արձանագրված խախտումները շտկելու համար արձանագրության՝ հիմք ընդունելով Կարգի 41-րդ կետով սահմանված պահանջները:

3.         15.01.2025թ-ին Հանձնաժողովը արձանագրել է, որ «Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումի կողմից սահմանված ժամկետում և կարգով՝ ներկայացվել է արձանագրված անհամապատասխանություններից` գնային առաջարկի փաստաթղթի, համաձայն` Հավելված 2-ի, շտկված տարբերակը, սակայն չեն ներկայացվել ծավալաթերթ-նախահաշիվի փաստաթղթի և դիմում-հայտարարության փաստաթղթի, համաձայն` Հավելված 1-ի, շտկված տարբերակները, միաժամանակ` ներկայացված գնային առաջարկի փաստաթուղթը էլեկտրոնային-թվային ստորագրությամբ հաստատված է այլ անձի կողմից, ում լիազորագիրը «Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումի կողմից տրված է 02.10.2023թ-ին` 1 (մեկ) տարի ժամկետով, ուստի` 2025 թ-ի հունվարի 15-ին «Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումի կողմից ներկայացվող փաստաթղթերը չէին կարող հաստատված լինել տվյալ անձի կողմից:

4.         17.01.2025թ-ին Հանձնաժողովը որոշել է «Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումի կողմից ներկայացված հայտը գնահատել անբավարար և մերժել` Ընթացակարգի հրավերի առաջին մասի 8.10 կետով սահմանված պահանջների համաձայն և «Գնումների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով սահմանված պահանջները իրագործելու նպատակով առաջարկել «Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումին 6,250,000.00 ՀՀ դրամի չափով գումարը փոխանցել ՀՀ ՖՆ գործառնական վարչությունում սպասարկվող Մեծամորի համայնքապետարանի 900335239373 հաշվեհամարին, իսկ նշյալ կետը իրագործելու անհնարինության դեպքում «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների համաձայն նախաձեռնել գործընթաց՝ «Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով:

5.         Սահմանված ժամկետում` 2025 թվականի հունվարի 30-ը ներառյալ, ՀՀ ՖՆ գործառնական վարչությունում սպասարկվող Մեծամորի համայնքապետարանի 900335239373 հաշվեհամարին «Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումի կողմից վճարումներ չեն կատարվել:

 

3.        Պատվիրատուի ղեկավարի հիմնավորումները և եզրահանգումը.

Մեծամորի համայնքի ղեկավար Վ. Խաչատրյանս (այսուհետ՝ Պատվիրատուի ղեկավար), ուսումնասիրելով Գնահատող հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացված զեկուցագիրը և կից փաստաթղթերը, հայտնում եմ հետևյալը.

   Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Մասնակիցն ընդգրկվում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, եթե՝

ա. խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը և մասնակիցը հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի և (կամ) որակավորման ապահովման գումարը,

բ. որպես ընտրված մասնակից հրաժարվել կամ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից:

Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակը, այդ թվում՝ ռուսերեն, վարում և հրապարակում է լիազորված մարմինը: Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա: Սույն մասում նշված որոշումը պատվիրատուի ղեկավարը կայացնում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու կամ կնքված պայմանագրի վերաբերյալ հայտարարությունը հրապարակելու կամ պայմանագիրը միակողմանի լուծելու մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում: Որոշումը կայացվելուն հաջորդող օրը այն տրամադրվում է լիազորված մարմնին և մասնակցին: Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում, իսկ որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվա դրությամբ մասնակցի կողմից որոշման բողոքարկման վերաբերյալ հարուցված և չավարտված դատական գործի առկայության դեպքում` տվյալ դատական գործով եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում, եթե դատական քննության արդյունքով որոշման կատարման հնարավորությունը չի վերացել: Մասնակիցը նշված ցուցակում ընդգրկվում է ներառվելու օրվան հաջորդող օրվանից երկու տարի ժամկետով:

Կարգի 41-րդ կետի համաձայն, եթե հայտերի բացման և գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ հրավերի պահանջների նկատմամբ ներառյալ այն դեպքերը, երբ հայտում ներառված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակցի կողմից հաստատված փաստաթղթերը կամ դրանց մի մասը հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները:

Կարգի 42-րդ կետի համաձայն, եթե Կարգի 41-րդ կետով սահմանված ժամկետում մասնակիցը շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա նրա հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է, ներառյալ եթե մասնակիցը սույն կարգի 32-րդ կետի 1-ին մասի «ե» պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, իսկ ընտրված մասնակից է ճանաչվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցը:

 

Այսպիսով՝

«Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումի կողմից Մեծամորի համայնքապետարանի կարիքների համար հայտարարված Ընթացակարգին ներկայացվել է մասնակցության հայտ:

 «Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումի կողմից մասնակցության հայտի գնահատման արդյունքում հրավերով սահմանված վավերապայմանների նկատմամբ գնահատող հանձնաժողովի կողմից արաձանագրվել են անհամապատասխանություններ:

Գնահատող հանձնաժողովը 10.01.2025թ-ին նիստը կասեցրել է 1 աշխատանքային օրով և նույն օրը ծանուցմամբ առաջարկել է «Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումին 1 աշխատանքային օրվա ընթացքում շտկել արձանագրված անհամապատասխանությունները:

 «Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումի կողմից սահմանված ժամկետում և կարգով՝ ներկայացվել է արձանագրված անհամապատասխանություններից` գնային առաջարկի փաստաթղթի, համաձայն` Հավելված 2-ի, շտկված տարբերակը, սակայն չեն ներկայացվել ծավալաթերթ-նախահաշիվի փաստաթղթի և դիմում-հայտարարության փաստաթղթի, համաձայն` Հավելված 1-ի, շտկված տարբերակները, միաժամանակ` ներկայացված գնային առաջարկի փաստաթուղթը էլեկտրոնային-թվային ստորագրությամբ հաստատված է այլ անձի կողմից, ում լիազորագիրը «Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումի կողմից տրված է 02.10.2023թ-ին` 1 (մեկ) տարի ժամկետով, ուստի` 2025 թ-ի հունվարի 15-ին «Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումի կողմից ներկայացվող փաստաթղթերը չէին կարող հաստատված լինել տվյալ անձի կողմից:

17.01.2025թ-ին Հանձնաժողովը որոշել է «Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումի կողմից ներկայացված հայտը գնահատել անբավարար և մերժել` Ընթացակարգի հրավերի առաջին մասի 8.10 կետով սահմանված պահանջների համաձայն և «Գնումների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով սահմանված պահանջները իրագործելու նպատակով առաջարկել «Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումին 6,250,000.00 ՀՀ դրամի չափով գումարը փոխանցել ՀՀ ՖՆ գործառնական վարչությունում սպասարկվող Մեծամորի համայնքապետարանի 900335239373 հաշվեհամարին, իսկ նշյալ կետը իրագործելու անհնարինության դեպքում «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների համաձայն նախաձեռնել գործընթաց՝ «Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով:

Սահմանված ժամկետում` 2025 թվականի հունվարի 30-ը ներառյալ, ՀՀ ՖՆ գործառնական վարչությունում սպասարկվող Մեծամորի համայնքապետարանի 900335239373 հաշվեհամարին «Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումի կողմից վճարումներ չեն կատարվել:

 Ուսումնասիրելով ներկայացված հիմքերը, դրանք համադրելով առկա ապացույցների հետ՝ արձանագրում եմ, որ «Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումը թույլ է տվել Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի խախտում, քանի որ խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը:

Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՀՀ ֆինանսների նախարարությունը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում Պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա:

Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Մասնակիցը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ընդգրկվում է ներառվելու օրվան հաջորդող օրվանից երկու տարի ժամկետով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով՝

 

       ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Գնահատող հանձնաժողովի նախագահի կողմիցներկայացրած հիմքերը՝«Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումինգնումներիգործընթացինմասնակցելուիրավունքչունեցողներիցուցակումներառելուհամար, գնահատելբավարար։

2. «Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումի ներքոնշյալ տվյալները համապատասխան հիմքերով գրավոր ուղարկել լիազորված մարմնին՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը`«Ստրոյ-գրուպ» ՍՊԸ-«Արհովշին» ՍՊԸ կոնսորցիումին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով.

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
(16.79 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner