Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթղերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թականի մարտի 22-ի N 2/փ-67 եզրակացությունը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը,
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրում Մեծամոր համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0,045 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության և այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի /կադ. ծածկագիր 04-042-0112-0017/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխել բնակավայրերի նպատակային նշանակության և բնակելի կառուցապատման հողեր գործառնական նշանակության հողամասի:
2 . Փոփոխված 0,045 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: