Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



30 ապրիլի 2024 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի  66-րդ հոդվածի 1-ին մասի  8-րդ կետով և հիմք ընդունելով Կարեն Ժորայի Հունանյանի  դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 

1.  Արկադի Ալեքսանի Հովհաննիսյանին  / ծնված 10․03․1975թ․ / և Կարեն Ժորայի Հունանյանին / 02․05․1975թ․ / սեփականության իրավունքով պատկանող 0,0824 հա  բնակավայրերի  նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության  հողամասը / սեփ․  վկայական N 18042024-04-0066, կադաստրային ծածկագիր 04-003-0029-0023/  ընդլայնել Մեծամոր համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0,08086 հա   բնակավայրերի  նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասով / սեփ․ վկայական 10042024-04-0014 , կադաստրային ծածկագիր 04-003-0029-0022/։ 

2. Ընդլայնման ենթակա հողամասը որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդային կարգով, քանի որ այն անմիջապես հարակից  է  ընդլայնվող հողամասին և ապահովված չէ հաղորդակցության ուղիներով։

3 Ընդլայնվող 0,08086 հա հողամասը ուղղակի վաճառքով կադաստրային արժեքով  / 2888 դրամ x 808,6 քմ / = 2335240 / երկու միլիոն երեք հարյուր երեսունհինգ հազար երկու հարյուր քառասուն / ՀՀ դրամով օտարել  Արկադի Ալեքսանի Հովհաննիսյանին  / ծնված 10․03․1975թ․ / և Կարեն Ժորայի Հունանյանին / 02․05․1975թ․ / ։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարեն Ժորայի Հունանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝69598b62-5361-496e-9d10-945e65e0de43



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner