Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Հրանտ Գագիկի Գրիգորյանի կողմից լիազորված անձ՝ Սմբատ Անուշավանի Գրիգորյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնք Նոր Կեսարիա բնակավայրում Հրանտ Գագիկի Գրիգորյանին, Գագիկ Սեդրակի Գրիգորյանին, Հովիկ Գագիկի Գրիգորյանին, և Շիրակ Մաթևոսի Գրիգորյանին ժառանգության իրավունքով պատկանող ճաշարանին /ծածկագիր՝ 04232YRTXREZ, կադ. ծածկագիր՝ 04-073-0045-0012/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Նոր Կեսարիա բնակավայր, 13-րդ փողոց, 1 ճաշարան:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հրանտ Գագիկի Գրիգորյանի կողմից լիազորված անձ՝ Սմբատ Անուշավանի Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։