Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 127
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0462-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 փետրվարի 2025 թվականի N 0462-Ա

ՄԱՍՆԱԿՑԻՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների համաձայն, ուսումնասիրելով ՀՀԱՄՄՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/3 ծածկագրով գնման ընթացակարգի (այսուհետ՝ Ընթացակարգ) գնահատող հանձնաժողովի նախագահի կողմից 17 փետրվարի 2025թ. զեկուցագրով   ԱՁ «Էմիլիա Մելքոնյան Վարդգեսի»-ին (այսուհետ նաև՝ Մասնակից) գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով ներկայացված հիմքերը, պարզեցի հետևյալը.

 

1. Գնահատող  հանձնաժողովի  նախագահի  ներկայացրած  փաստերը  և  պահանջը.

Գնահատող  հանձնաժողովի  նախագահը  Մեծամոր  համայնքի  ղեկավարին  (այսուհետ՝  Պատվիրատուի  ղեկավար)  ուղղված  2025  թվականի   փետրվարի  17-ի  զեկուցագրով  հայտնել  է  հետևյալը.

Մեծամորի  համայնքապետարանի կարիքների համար  տնտեսական  ապրանքների ձեռքբերման ՀՀԱՄՄՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/3 ծածկագրով գնման մասնակցության հայտ է ներկայացրել նաև ԱՁ «Էմիլիա Մելքոնյան Վարդգեսի»-ն, որի մասնակցության հայտի գնահատման արդյունքում հրավերով սահմանված վավերապայմանների նկատմամբ գնահատող  հանձնաժողովի կողմից արձանագրվել են անհամապատասխանություններ, մասնավորապես՝  «Էմիլիա Մելքոնյան Վարդգեսի» ԱՁկողմից ներկայացված հայտը հաստատված չէ էլեկտրոնային-թվային ստորագրությամբ:

Հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 6-ին որոշել է նիստը կասեցնել մեկ աշխատանքային օրով և համակարգի միջոցով ծանուցելով առաջարկել շտկման ենթակա անհամապատասխանություններ արձանագրած մասնակցին մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկել արձանագրած անհամապատասխանությունը՝ հիմք ընդունելով Կարգի 41-րդ կետով սահմանված պահանջները:

 «Էմիլիա Մելքոնյան Վարդգեսի» ԱՁ-ի կողմից սահմանված ժամկետում և կարգով՝ համակարգի միջոցով չեն ներկայացվել արձանագրված անհամապատասխանությունների շտկված տարբերակը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Հանձնաժողովը որոշել է  «Էմիլիա Մելքոնյան Վարդգեսի» ԱՁ-ի հայտը գնահատել անբավարար և մերժել՝ ընթացակարգի հրավերի 8.11 կետով սահմանված պահանջների համաձայն և «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները կիրառելու նպատակով ԱՁ «Էմիլիա Մելքոնյան Վարդգեսի»-ի հայտը մերժելու վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել Մեծամոր համայնքի ղեկավարին:

Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները՝ առաջարկում ենք  ԱՁ «Էմիլիա Մելքոնյան Վարդգեսի»-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով կայացնել պատճառաբանված որոշում և հիշյալ որոշումը գրավոր ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարություն ԱՁ «Էմիլիա Մելքոնյան Վարդգեսի»-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով:

2.    Գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Ընթացակարգի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1.     Մեծամորի համայնքապետարանի կարիքների համար Ընթացակարգի շրջանակներում մասնակցության հայտ ներկայացրած ԱՁ «Էմիլիա Մելքոնյան Վարդգեսի»-ի մասնակցության հայտի գնահատման արդյունքում հրավերով սահմանված վավերապայմանների նկատմամբ գնահատող հանձնաժողովի կողմից արաձանագրվել են անհամապատասխանություններ:

2.     Հանձնաժողովը 2025թ. փետրվարի 6-ին որոշել է նիստը կասեցնել մեկ աշխատանքային օրով և համակարգի միջոցով ծանուցելով առաջարկել շտկման ենթակա անհամապատասխանություններ արձանագրած մասնակցին մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկել արձանագրած անհամապատասխանությունը՝ հիմք ընդունելով կարգի 41-րդ կետով սահմանված պահանջները:

3.     2025թ. փետրվարի 10-ի հանձնաժողովը արձանագրել է, որ մասնակցի կողմից սահմանված ժամկետում և կարգով արձանագրված անհամապատասխանությունների շտկված տարբերակները չեն ներկայացվել:

 

3.    Պատվիրատուի ղեկավարի հիմնավորումները և եզրահանգումը.

Պատվիրատուի ղեկավար՝ Մեծամոր համայնքի ղեկավար Վ. Խաչատրյանս, ուսումնասիրելով Գնահատող հանձնաժողովի նախագահի կողմից 2025 թվականի  փետրվարի 17-ին ներկայացված զեկուցագիրը և կից փաստաթղթերը, հայտնում եմ հետևյալը.

Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Մասնակիցն ընդգրկվում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, եթե՝

ա. խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը և մասնակիցը հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի և (կամ) որակավորման ապահովման գումարը,

բ. որպես ընտրված մասնակից հրաժարվել կամ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից:

Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակը, այդ թվում՝ ռուսերեն, վարում և հրապարակում է լիազորված մարմինը: Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա: Սույն մասում նշված որոշումը պատվիրատուի ղեկավարը կայացնում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու կամ կնքված պայմանագրի վերաբերյալ հայտարարությունը հրապարակելու կամ պայմանագիրը միակողմանի լուծելու մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում: Որոշումը կայացվելուն հաջորդող օրը այն տրամադրվում է լիազորված մարմնին և մասնակցին: Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում, իսկ որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվա դրությամբ մասնակցի կողմից որոշման բողոքարկման վերաբերյալ հարուցված և չավարտված դատական գործի առկայության դեպքում` տվյալ դատական գործով եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում, եթե դատական քննության արդյունքով որոշման կատարման հնարավորությունը չի վերացել: Մասնակիցը նշված ցուցակում ընդգրկվում է ներառվելու օրվան հաջորդող օրվանից երկու տարի ժամկետով:

Կարգի 41-րդ կետի համաձայն, եթե հայտերի բացման և գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ հրավերի պահանջների նկատմամբ ներառյալ այն դեպքերը, երբ հայտում ներառված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակցի կողմից հաստատված փաստաթղթերը կամ դրանց մի մասը հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները:

Կարգի 42-րդ կետի համաձայն, եթե Կարգի 41-րդ կետով սահմանված ժամկետում մասնակիցը շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա նրա հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է, ներառյալ եթե մասնակիցը սույն կարգի 32-րդ կետի 1-ին մասի «ե» պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, իսկ ընտրված մասնակից է ճանաչվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցը:

Այսպիսով՝

ԱՁ «Էմիլիա Մելքոնյան Վարդգեսի»-ի կողմից Մեծամորի համայնքապետարանի կարիքների համար հայտարարված Ընթացակարգին ներկայացվել է մասնակցության հայտ:

   ԱՁ «Էմիլիա Մելքոնյան Վարդգեսի»-ի կողմից մասնակցության հայտի գնահատման արդյունքում հրավերով սահմանված վավերապայմանների նկատմամբ գնահատող հանձնաժողովի կողմից արաձանագրվել են անհամապատասխանություններ:

Գնահատող հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 6-ին նիստը կասեցրել է մեկ աշխատանքային օրով և նույն օրը համակարգի միջոցով ծանուցմամբ առաջարկել է ԱՁ «Էմիլիա Մելքոնյան Վարդգեսի»-ին մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկել արձանագրված անհամապատասխանությունները:

ԱՁ «Էմիլիա Մելքոնյան Վարդգեսի»-ի կողմից սահմանված ժամկետում արձանագրված  անհամապատասխանությունների շտկված փաստաթղթերը չեն ներկայացվել:

Ուսումնասիրելով հիմքերը, դրանք համադրելով առկա ապացույցների հետ՝ արձանագրում եմ, որ ԱՁ «Էմիլիա Մելքոնյան Վարդգեսի»-ն թույլ է տվել Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի խախտում, քանի որ խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը:

Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՀՀ ֆինանսների նախարարությունը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում Պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա:

Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Մասնակիցը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ընդգրկվում է ներառվելու օրվան հաջորդող օրվանից երկու տարի ժամկետով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով՝

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.      Գնահատող հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացրած հիմքերը՝  «Էմիլիա Մելքոնյան Վարդգեսի» ԱՁ ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցողների ցուցակում ներառելու համար, գնահատել բավարար։

2.  «Էմիլիա Մելքոնյան Վարդգեսի» ԱՁ-ի ներքոնշյալ տվյալները համապատասխան հիմքերով գրավոր ուղարկել լիազորված մարմնին՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը, ԱՁ «Էմիլիա Մելքոնյան Վարդգեսի»-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով.

 3.Սույն որոշումն ուժի մեջ  է մտնում ընդունման պահից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(16.79 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 25

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner