Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 162
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



03 փետրվարի 2023 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Արմավիրի մարզի Մեծամոր  համայնքի Մրգաշատ բնակավայրի  բնակիչ  Սարբե Հասոյի Բոզոյանը դիմել է Մեծամորի համայնքապետարան՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող Մրգաշատ բնակավայրի  8-րդ փողոց, 24 բնակելի տան հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա կառուցված բնակելի տան և շենք-շինությունների նկատմամբ սեփականության իրավունքների վերականգման  խնդրանքով, որը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Ղեկավարվելով  «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական  բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն օրենքով,  Հայաստանի Հանրապետության կառավարության  2005թ.  դեկտեմբերի 29-ի թիվ 2387 –Ն որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով  և նկատի ունենալով, որ  կառույցն  իրականացվել է  մինչև 2001 թվականի մայիսի 15-ը,  հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի  60-րդ հոդվածով նախատեսված  սահմանափակումների ցանկում, այդ թվում՝  ինժեներատրանսպորտային  օբյեկտների  օտարման գոտիներում, չեն  հակասում քաղաքաշինական նորմերին, չեն  առաջացնում  սերվիտուտ և հիմք ընդունելով  Սարբե Հասոյի Բոզոյանի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

 

1.Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր  համայնքի  Մրգաշատ բնակավայրի 8-րդ փողոց, 24 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 2093 ք/մ  բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1967 թվականին կառուցված 73,40 ք/մ անասնաշենքի նկատմամբ Սարբե Հասոյի Բոզոյանի / ծնված 00․00․1940թ․/ սեփականության իրավունքը:

2. Առաջարկել  Հ.Հ.Կ.Ա. Ա.Գ.Կ. Պ.Կ. համապատասխան ստորաբաժանմանը գրանցել   քաղաքացի Սարբե Հասոյի Բոզոյանի սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր  համայնքի  Մրգաշատ բնակավայրի 8-րդ փողոց, 24 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 2093 ք/մ  բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1967 թվականին կառուցված 73,40 ք/մ անասնաշենքի  նկատմամբ  սեփականության իրավունքը և  տրամադրել  անշարժ  գույքի  սեփականության  իրավունքի  գրանցման  վկայական:

3․ 2011 թվականի կառուցված 141 ք/մ մակերեսով անասնաշենքը, 2011 թվականին կառուցված 5,80 ք/մ մակերեսով թռչնանոցը, 2011 թվականի կառուցված 1,60 քմ մակերեսով օժանդակ շինությունը, 2011 թվականի կառուցված 1 ք/մ մակերեսով պարիսպը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ։

4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner