Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով Հարություն Մանուկի Մարգարյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հարություն Մանուկի Մարգարյանին /ծնված 25․02․1991թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,0057 հա բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /սեփ․ վկայական N 26122023-04-0078, կադաստրային ծածկագիր 04-003-0031-0041/ ընդլայնել Մեծամոր համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0,00418հա բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասով /սեփ․ վկայական 13012025-04-0008, կադաստրային ծածկագիր 04-003-0031-0057/։
2. Ընդլայնման ենթակա հողամասը որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդային կարգով, քանի որ այն անմիջապես հարակից է ընդլայնվող հողամասին և ապահովված չէ հաղորդակցության ուղիներով։
3․ Ընդլայնվող 0,00418հա հողամասը ուղղակի վաճառքով 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամով օտարել Հարություն Մանուկի Մարգարյանին /ծնված 25․02․1991թ․/։
4․ Մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները գանձել Հարություն Մանուկի Մարգարյանից, որը կազմում է 36000 /երեսունվեց հազար/ ՀՀ դրամ։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հարություն Մանուկի Մարգարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: