Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Հռիփսիմե Էդիկի Գյուլզատյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Հռիփսիմե Էդիկի Գյուլզատյանին առուվաճառքի պայմանագրով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04067RWD58NP, կադ. ծածկագիր՝ 04-067-0162-0014/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Մրգաշատ բնակավայր, 21-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 5 հողամաս:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հռիփսիմե Էդիկի Գյուլզատյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։