Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 174
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 030-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 030-Ա


Զեկ. ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի   Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի  15-րդ  կետով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և  հիմք ընդունելով  Վահրամ Աշոտի Խաչատրյանի  դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1.  Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում Վահրամ ԱշոտիԽաչատրյանին  սեփականության իրավունքով պատկանող 0,4915 հա  գյուղատնտեսական նպատակային նշանակության  և Վարելահող գործառնական նշանակության հողամասի /սեփ վկայական  N 10022023-04-0061, կադ․ ծածկագիր 04-075-0156-0006/  նպատակային և  գործառնական  նշանակությունները փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտներ նպատակային նշանակության և գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության՝  սառնարանային տնտեսություն   կառուցելու համար:

2.Համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողերի հաշվեկշիռներում կատարել համապատասխան փոփոխություն։

3.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner