Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5- րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետով, և հիմք ընդունելով Մեծամորհամայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 206-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1․ Եկամտային մասով․
ա) Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 21843․8 հազար ՀՀ դրամով,
բ) Այլ եկամուտներ տողն ավելացնել 886․6 հազար ՀՀ դրամով (տող 1393)։
2․ Ծախսային մասով․
1) 01-1-1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ) նախահաշվի
4111 (Աշխատողների աշխատավարձներ և հավելավճարներ) հոդվածից պակասեցնել 26080․0 հազար ՀՀ դրամ,
4264 (Տրանսպորտային նյութեր) հոդվածին ավելացնել 4000․0 հազար ՀՀ դրամ։
2) 01-6-1 (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) նախահաշվի
4239 (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդվածին ավելացնել 80․0 հազար ՀՀ դրամ։
3) 04-3-2 (Նավթամթերք և բնական գազ) նախահաշվի
5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածից պակասեցնել 28780․0 հազար ՀՀ դրամ,
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 1150․0 հազար ՀՀ դրամ:
4) 04-5-1 (Ճանապարհային տրանսպորտ) նախահաշվի
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 17319․0 հազար ՀՀ դրամ։
5) 05-1-1 (Աղբահանում) նախահաշվի
4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 10000․0 հազար ՀՀ դրամ։
6) 06-1-1 (Բնակարանային շինարարություն) նախահաշվի
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածից պակասեցնել 7310․0 հազար ՀՀ դրամ։
7) 06-3-1 (Ջրամատակարարում) նախահաշվի
5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 2770․0 հազար ՀՀ դրամ,
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 9730․0 հազար ՀՀ դրամ,
5122 (Վարչական սարքավորումներ) հոդվածին ավելացնել 1370․0 հազար ՀՀ դրամ,
8) 07-3-1 (Ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայություններ) նախահաշվի
4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 2000․0 հազար ՀՀ դրամ։
9) 08-2-3 (Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ) նախահաշվի
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածից պակասեցնել 6000․0 հազար ՀՀ դրամ,
10) 08-2-4 (Այլ մշակութային կազմակերպություններ) նախահաշվի
4239 (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդվածին ավելացնել 10000․0 հազար ՀՀ դրամ։
11) 09-1-1 (նախադպրոցական կրթություն) նախահաշվի
5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 11024․8 հազար ՀՀ դրամ,
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 14270․0 հազար ՀՀ դրամ,
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 6300․0 հազար ՀՀ դրամ:
12) 09-5-1 (Արտադպրոցական դաստիարակություն) նախահաշվի
4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 886․6 հազար ՀՀ դրամ։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |