Այսօր: Հինգշաբթի, 29 Մայիսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 185
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
28.05.25 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
 Սիրելի հայրենակիցներ,ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության տոնի և մայիսյան հերոսամարտերի փայլուն հաղթանակների առթիվ:Մենք ապրում ենք Հայաստանի այն տարածքում, որտեղ տեղի է ունեցել հերոսական ու կանխորոշիչ ճակատամարտը՝ Սարդարապատը և նախանշել Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը: Սա այն ճակատամարտն էր, որով մենք կարողացանք փրկել հայկական քաղաքակրթությունը, հոգևոր, մշակութային արժեքները` Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից մինչև համայն հայության մայրաքաղաք Երևանը:Բաշ Ապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի ճակատամարտերը կանխորոշիչ եղան և սկիզբ դրեցին Հայաստանի հետագա հաղթանակներին:Այս հաղթանակները մեր հողում ծնված սերունդների համար հրաշալի դաս է միասնականության, հայրենասիրության և երկրին ու պետականությանը ... Մանրամասն
28.05.25 ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ Է ԽԱՌԸ ՄԱՐՏԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. ՀԱՅՏՆԻ ԵՆ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
Մեծամորի համայնքապետարանը կազմակերպել էր Խառը մարտարվեստների (MMA) ցուցադրական «Մեծամորի 10 լավագույն մենամարտեր» մրցաշարը: Մրցաշարին մասնակցել են Ստեփանավանի, Արտաշատի, Երևանի, Արմավիրի, Մեծամորի MMA ակումբների սաները:Տեսարժան մարտերից ու անզիջում պայքարից հետո հայտարարվել են առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած մարզիկների անունները:Մրցաշարի արդյունքում Արմեն Արզոյանը (Մեծամոր), Անդրե Միքայելյան (Մեծամոր), Աշոտ Պետրոսյանը (Երևան), Աշոտ Մովսեսյանը (Երևան), Տիգրան Վաթյանը (Երևան), Ռաֆայել Պետրոսյանը (Երևան), Թաթուլ Հակոբյանը (Արտաշատ), Արամ Մինասյանը (Արմավիր), Անդրանիկ Ծատուրյանը (Արմավիր), Նարեկ Ղազարյանը (Արմավիր) գրավել են I հորիզոնականը:II հորիզոնականը զբաղեցրել են Գառնիկ Աբգարյանը ... Մանրամասն
27.05.25 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը և Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը Ավստրիայի Հանրապետության մայրաքաղաք Վիեննայում մասնակցել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից կազմակերպված «Միջուկային համայնքները և քաղաքապետերը ուշադրության կենտրոնում» խորագրով համաժողովին։
Միջոցառումը կծառայի որպես եզակի հարթակ բաց երկխոսության և գաղափարների փոխանակման համար ամբողջ աշխարհի մունիցիպալ առաջնորդների միջև: Քաղաքապետերն ու համայնքների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հանդես գալ հայտարարություններով ՝ կապված իրենց փորձի, ինչպես նաև միջուկային օբյեկտների տեղակայման առավելությունների և խնդիրների հետ:
27.05.25 ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ԿԳՈՐԾԻ ԿՈՅՈՒՂԻ ՄԱՔՐՈՂ-ՓՉՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Մեծամորի համայնքապետարանի կողմից մատուցվող կոմունալ ծառայությունների որակն ու մատչելիությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ի միջոցներով ի թիվս այլ տեխնիկաների հնարավոր է եղել շարք մտցնել կոյուղի մաքրող մեքենա (փչող): Այժմ Մեծամորում հնարավոր կլինի մաքրել նաև խցանված կոյուղիները:
27.05.25 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ «ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
 Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը և Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը Վիեննայում մայիսի 26-30-ը մասնակցում են «Միջուկային համայնքները և քաղաքապետերը ուշադրության կենտրոնում» խորագրով համաժողովին, որը կազմակերպվել է ՄԱԳԱՏԷ-ի կողմից: Համաժղովին բացման խոսքով հանդես է եկել կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին:Համաժողովի այսօրվա աշխատանքների ընթացքում մասնակից քաղաքների ղեկավարների միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որում ամրագրվել են մի շարք հիմնարար սկզբունքներ:Միջուկային էներգիան կարող է օգնել երկրներին հասնել էներգետիկ անվտանգության, կլիմայական նպատակների և նպաստել կայուն զարգացմանը: Միջուկային վառելիքի ցիկլի բոլոր փուլերում շահագրգիռ կողմերի հետ ... Մանրամասն
26.05.25 ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 Ուրախ ենք տեղեկացնել, որ Մեծամորի համայնքում մեկնարկել է մասնակցային բյուջետավորման գործընթացը՝ բաց կառավարման սկզբունքների շրջանակներում։ Այս գործընթացի նպատակն է ապահովել համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությունը տեղական ինքնակառավարման որոշումների կայացմանը։

Ներկայումս մեկնարկել է առաջարկների ընդունման փուլը։ Բնակիչներն այժմ կարող են ներկայացնել իրենց գաղափարները և նախաձեռնությունները, որոնք կարող են բարելավել համայնքի կյանքը։ Ամենակարևոր և օգտակար նախագծերը կքննարկվեն և լավագույններն ի վերջո կներառվեն համայնքի բյուջեում՝ իրականացման համար։

 

 

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԾԻՐԱՆԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
ՄԵԾԱՄՈՐ. ՔԱՐԸ ՔԱՐԻՆ ԴՆԵԼՈՎ
ՄԵԾԱՄՈՐ․ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿԵՐՏՎՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner