Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 22-ի N 042 որոշումը, քաղաքացի Վանուշ Կառլենի խաչատրյանի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 14-ի N 83-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Վանուշ Կառլենի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող 0,24 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասից (սեփ․ վկայական N 1972283, ծածկագիր 04-067-151-001) 0,1699 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողեր գործառնական նշանակության հողամասի:
2. Փոփոխված 0,1699 հա հողամասն արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3. Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 26-ի «0,1699 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին» N 1395-Ա որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: