Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N175-Ն որոշումը, ինչպես նաև «Քաջիկ Երեմյան» անհատ ձեռնարկատիրոջ դիմումը։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Ա/Ձ Քաջիկ Երեմյանին տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրում (մինչև 22 քառակուսի մետր) ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն։
2․ Ա/Ձ Քաջիկ Երեմյանը պարտավոր է 2025 թվականի ընթացքում ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335205077 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 20 000 ( քսան հազար ) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։