Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066 որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի բնակիչ Նորիկ Գևորգյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի բնակիչ Նորիկ Կոլյայի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-075-0154-0001/ 0,1256 հա հողամասի ցածրարժեք հողատեսք՝ 2-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես պտղատու այգի (սալորենի)։
2․ 2024 թվականի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նորիկ Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։