Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Գորկի Տիտալի Ավդոյանի կողմից լիազորված անձ՝ Հեղինե Արիստակի Նավասարդյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Արազափ բնակավայրում Գորկի Տիտալի Ավդոյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր՝ 04015UVQEUVA, կադ. ծածկագիր՝ 04-015-0031-0007/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Արազափ բնակավայր, 1-րդ փողոց, 166 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գորկի Տիտալի Ավդոյանի կողմից լիազորված անձ՝ Հեղինե Արիստակի Նավասարդյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։