Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N175-Ն որոշումը, ինչպես նաև «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի դիմումը։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.«Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ին տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն:
2.«Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն պարտավոր է 2025 թվականի ընթացքում արտաքին գովազդի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335007630 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 27 000 (քսանյոթ հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։