Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 043-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՄԱՐԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱԶԳԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՀՈԱԿ-Ի ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ ՀԱՇՎԵԿՇՌԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՔՆԻ «ՄԵԾԱՄՈՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀՈԱԿ-Ի ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի Վազգեն Ղուկասյանի անվան բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի կանոնադրության 4-րդ գլխի 4․5-րդ կետը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Մեծամորի բարեկարգում» ՀՈԱԿ-ի կանոնադրության 4-րդ գլխի 4․5-րդ կետը և Մեծամոր համայնքի ղեկավարի  առաջարկությունը․ 

                                                                                 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 

1․  «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Մեծամորի բարեկարգում» ՀՈԱԿ-ն իր կանոնադրությամբ սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով,  ամրացնել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի Վազգեն Ղուկասյանի անվան բժշկական ամբուլատորիա»  ՀՈԱԿ-ի սեփականություն հանդիսացող  VAZ 21214 մակնիշի ավտոմեքենան։

1․Գույքերի պահպանման և շահագործման ծախսերը դնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Մեծամորի բարեկարգում» ՀՈԱԿ-ի վրա։

2․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.98 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner