Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N175 որոշումը, ինչպես նաև «Աննա Նազարյան» անհատ ձեռնարկատիրոջ դիմումը։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Ա/Ձ Աննա Նազարյանին տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Արազափ բնակավայրի 1-ին փողոցի 37 հասցեում (մինչև 186 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն։
2․ Ա/Ձ Աննա Նազարյանը պարտավոր է 2025 թվականի ընթացքում ոգելից խմիչքի և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335203239 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 60 000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։