Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու և Մեծամոր համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 31-ի N 26-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 6 որոշման մեջ կատարել փոփոխություն:
2. Որոշման 1-ին կետով ընդունված կանոնակարգը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |