Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ, Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 17-ի N 237-Ն որոշմամբ և հաշվի առնելով քաղաքացի Հրաչյա Յուրիկի Դոլինյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հուլիսի 17-ի N 4484)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացի Հրաչյա Յուրիկի Դոլինյանին Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաք 1-ին թաղամաս, 32-4/1 հասցեում /կադ․ ծածկագիր 04-003-0032-0060/ տալ նոր կառուցված ավտոտնակի ավարտական ակտ (ավարտական ակտի թույլտվությունը կցվում է):
2. Քաղաքացի Հրաչյա Յուրիկի Դոլինյանը պարտավոր է Մեծամորի համայնքապետարանի 900335239266 հաշվեհամարին մուծել 20.000 (քսան հազար) դրամ տեղական տուրք` ավարտական ակտ տալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հրաչյա Յուրիկի Դոլինյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: