Այսօր: Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 158
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆՈՐԱՅՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԱՅԻ ՀՅՈՒՐԱՆՈՑԻՑ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ «ՄԵԾ ԸՆԴ ՄՈՐ» ՓԲԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով  «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի 2022 թվականի օգոստոսի 10-ի թիվ 48-2022 գրությունը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1. Մեծամոր համայնքի սեփականություն հանդիսացող Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս վարչական կենտրոն 1/3 հասցեում գտնվող հյուրանոցի (հիմք՝ 2008 թվականի օգոստոսի 21-ին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2598308)  1-ին հարկի 1265,2քմ․ մակերեսով տարածքից 86,2քմ․ մակերեսով տարածքը 10 (տաս) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել  «ՄԵԾ ԸՆԴ ՄՈՐ» ՓԲԸ-ին՝ հացաբուլկեղենի վաճառք իրականացնելու նպատակով։
2.  «ՄԵԾ ԸՆԴ ՄՈՐ» ՓԲԸ-ն պարտավոր է ամբողջ ժամկետի ընթացքում իրականացնել անհատույց օգտագործման տրամադրվող անշարժ գույքի հիմնական և ընթացիկ վերանորոգումը և նպատակային օգտագործումը։
3. Սույն որոշման 2-րդ կետի պահանջը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում որոշման 1-ին կետի գործողությունը համարվում է դադարեցված և անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրումը ենթակա է լուծման։
4. Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանին` օրենսդրությամբ սահմանված կարգով  «ՄԵԾ ԸՆԴ ՄՈՐ» ՓԲԸ-ի հետ կնքել անշարժ գույքն անհատույց օգտագործման տրամադրելու պայմանագիր, որի նոտարական վավերացման և պետական գրանցման ծախսերը կրում է  «ՄԵԾ ԸՆԴ ՄՈՐ» ՓԲԸ-ն։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner