Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066 որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրի բնակիչ Սատիկ Առաքելյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրի բնակիչ Սատիկ Արշակի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-095-0143-0002/ 0,2 հա հողամասի ցածրարժեք հողատեսք՝ 4-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես պտղատու այգի (ծիրանենի)։
2․ 2023 թվականի հողային հաշվեկշռում փոփոխություն չկատարել։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։