Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասոի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ և 15-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ի մասով և  հիմք ընդունելով  «ՔԻՇ  ԳԱՐԴԵՆ»    ՍՊԸ-ի 2022 թվականի հունվարի   31-ի դիմումը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին  ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 
1.  Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրում  «ՔԻՇ  ԳԱՐԴԵՆ» ՍՊԸ- ին  սեփականության իրավունքով պատկանող 4,5589 հա  գյուղատնտեսական նպատակային նշանակության և այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասից /սեփ․ վկայական  N09032021-04-0015, ծածկագիր 04-004-0228-0018/ 0,711 հա հողամասի նպատակային և գործառնական  նշանակությունները  փոխել  Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպտակային նշանակության և արդյունաբերական  օբյեկտներ գործառնական նշանակության  հողամասի ՝    մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով  ձկնաբուծական արհեստական լճակ  կառուցելու   համար : 
2 . Փոփոխված 0.711 հա  հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենայա հողային հաշվեկշռում : 
3. Ուժը կորցրած  ճանաչել Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի  փետրվարի 2-ի «Հողամասի նպատակային և գոևծառնական նշանակությունները  փոխելու մասին» N13 որոշումը; 
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: 
   |