Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Համայնքների միության հետ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի անդամակցության համար 2025 թվականի տարեկան անդամավճարը սահմանել՝ մեկ բնակչի հաշվով 20 (քսան) դրամ:
2. Թույլատրել Մեծամոր համայնքի ղեկավարին Հայաստանի Համայնքների միությանը վճարել սահմանված տարեկան անդամավճարը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |