Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066 որոշմամբ, և հիմք ընդունելով Գյումրի քաղաքի բնակիչ Գյուլնարա Խաչատրյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ Գյուլնարա Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրում գտնվող /ծածկագիր 04-031-121-002/ 0,27 հա հողամասի ցածրարժեք հողատեսք՝ 3-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես պտղատու այգի (կորիզավոր)։
2․ 2024 թվականի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գյուլնարա Խաչատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։