Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 175 - Ն որոշումը, ինչպես նաև «Եսայան Սյուզաննա» անհատ ձեռնարկատիրոջ դիմումը։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Ա/Ձ Եսայան Սյուզաննաին տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի 1-ին թաղամաս 20 շենքի դիմաց հասցում ( 50 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն :
2. Ա/Ձ Եսայան Սյուզաննան պարտավոր է 2025 թվականի ընթացքում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարան 900335239191 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 52000 (հիսուներկու հազար) ՀՀ դրամ, իսկ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվության համար 900335239225 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 52 000 (հիսուներկու հազար) ՀՀ դրամ :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։