Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1 -րդ կետով «Տեղական տուրքի և վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2 -րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով) և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ին N175-Ն որոշումը, ինչպես նաև «Էդվարդ Հովհաննիսյան» անհատ ձեռնարկատիրոջ դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Ա/Ձ Էդվարդ Հովհաննիսյանին տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրում համայնքի անվանումը որպես ֆիրմային անվանում օգտագործելու թույլտվություն։
2. Ա/Ձ Էդվարդ Հովհաննիսյանը պարտավոր է 2025 թվականի ընթացքում ֆիրմային անվանումներ տեղադրելու թույլտվության համար 900335006327 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 50 000 ( հիսուն հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։