Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, ինչպես նաև Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 21-ի N 32-Ա որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում Կամո Սարգսի Սարդարյանին սեփականության իրավունքով պատկանող 0,4629 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասից (սեփ․ վկայական N 19112024-04-0070, ծածկագիր 04-075-0109-0005) 0,1348 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության՝ ջերմոցային տնտեսսության և անասնագոմի կառուցման համար::
2.Փոփոխված 0,1348 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: