Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Ավագ Արմենակի Ավագյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրում Ավագ Արմենակի Ավագյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 040406KHMYU8, կադ. ծածկագիր՝ 04-040-0063-0003/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Երասխահուն բնակավայր, 12-րդ փողոց, 1 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ավագ Արմենակի Ավագյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։