Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N828-Ն, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումներով և հիմք ընդունելով Ռազմիկ Մանվելի Առաքելյանից դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում Ռազմիկ Մանվելի Առաքելյանին /ծնված 27․01․1995թ./ սեփականության իրավունքով պատկանող Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս, 35/3 հասցեում գտնվող 0,0267հա /կադաստրային ծածկագիր 04-003-0033-0169/ բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողատեսքը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի։
2․Փոփոխված հողամասը ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռազմիկ Մանվելի Առաքելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։