Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Զենֆիկ Լենդրուշի Ալեքսանյանի կողմից լիազորված անձ՝ Ավետիք Գագիկի Սահակյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրում Զենֆիկ Լենդրուշի Ալեքսանյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր 04079GNLRWKB, կադ. ծածկագիր՝ 04-079-0003-0018/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Շենավան բնակավայր, 16-րդ փողոց, 10 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում Զենֆիկ Լենդրուշի Ալեքսանյանի կողմից լիազորված անձ՝ Ավետիք Գագիկի Սահակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։