Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N175-Ն որոշումը, ինչպես նաև «Վանուշ Մովսիսյան» անհատ ձեռնարկատիրոջ դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Ա/Ձ Վանուշ Մովսիսյանին տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրում (մինչև 50 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն։
2․ Ա/Ձ Վանուշ Մովսիսյանը պարտավոր է 2025 թվականի ընթացքում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335229077 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 52 000 (հիսուներկու հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։