Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 154
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2983-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2023 թվականի N 2983-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10–Ի N 2786-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,  «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի թիվ  912-Ն  որոշմամբ սահմանված կարգով և սույն  որոշման  22-րդ  կետի  1-ին  ենթակետով, և հաշվի առնելով, որ բնակելի նշանակության օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով  Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի բնակիչ  Ռոբերտ Կառլենի Հարությունյանի դիմումը՝

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի  Ակնալիճ բնակավայր, Արագածոտնի փողոց, 8 բնակելի տան  հասցեում գտնվող փաստացի 0,0817 հա, որից 0,0117 հա ընդհանուր օգտագործման սեփականության բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա  1987 թվականին կառուցված 18,3 ք/մ բնակելի տան, 1987 թվականին կառուցված 5,4 ք/մ բնակելի տան, 1987 թվականին կառուցված 19,6 ք/մ ԾՄ-ի, 1987 թվականին կառուցված 4,8 ք/մ ԾՄ-ի, 1987 թվականին կառուցված 13,3 ք/մ բնակելի տան, 1987 թվականին կառուցված 5,8 ք/մ բնակելի տան, 1987 թվականին կառուցված 37,3 ք/մ բնակելի տան, 1987 թվականին կառուցված 60,3 ք/մ բնակելի տան, 1987 թվականին կառուցված 31,3 ք/մ բնակելի տան, 1987 թվականին կառուցված 5,0 ք/մ աստիճանի, 1987 թվականին կառուցված 20,4 ք/մ անասնաշենքի,  1987 թվականին կառուցված 0,7 ք/մ պարիսպի նկատմամբ Ռոբերտ Կառլենի Հարությունյանի  /ծնված 25.10.1963թ․/, Հասմիկ Մովսեսի Հարությունյանի /ծնված 20.09.1963թ․/, Կառլեն Ռոբերտի Հարությունյանի  /ծնված 10.08.1984թ․/, Կարինե Ռոբերտի Հարությունյանի  /ծնված 09.12.1985թ․/ և Կարմեն Ռոբերտի Հարությունյանի  /ծնված 16.08.1990թ․/ սեփականության իրավունքը:

2. Առաջարկել  Հ.Հ.Կ.Ա. Ա.Գ.Կ. Պ.Կ. համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Ռոբերտ Կառլենի Հարությունյանի  /ծնված 25.10.1963թ․/, Հասմիկ Մովսեսի Հարությունյանի /ծնված 20.09.1963թ․/, Կառլեն Ռոբերտի Հարությունյանի  /ծնված 10.08.1984թ․/, Կարինե Ռոբերտի Հարությունյանի  /ծնված 09.12.1985թ․/ և Կարմեն Ռոբերտի Հարությունյանի  /ծնված 16.08.1990թ․/ սույն որոշման 1-ին կետում  նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայր, Արագածոտնի փողոց, 8 բնակելի տան  հասցեում գտնվող փաստացի 0,0823 հա, որից 0,0117 հա ընդհանուր օգտագործման սեփականության բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա  1987 թվականին կառուցված 18,3 ք/մ բնակելի տան, 1987 թվականին կառուցված 5,4 ք/մ բնակելի տան, 1987 թվականին կառուցված 19,6 ք/մ ԾՄ-ի, 1987 թվականին կառուցված 4,8 ք/մ ԾՄ-ի, 1987 թվականին կառուցված 13,3 ք/մ բնակելի տան, 1987 թվականին կառուցված 5,8 ք/մ բնակելի տան, 1987 թվականին կառուցված 37,3 ք/մ բնակելի տան, 1987 թվականին կառուցված 60,3 ք/մ բնակելի տան, 1987 թվականին կառուցված 31,3 ք/մ բնակելի տան, 1987 թվականին կառուցված 5,0 ք/մ աստիճանի, 1987 թվականին կառուցված 20,4 ք/մ անասնաշենքի,  1987 թվականին կառուցված 0,7 ք/մ պարիսպի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման  վկայական:

3․ՈՒժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2023 թվականի նոյեմբերի 10–ի «Համայնքի վարչական տարածքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» N 2786-Ա որոշումը։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 36

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner