Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 30-ի «Մարգարա բնակավայրի բնակիչ Հմայակ ստեփանի խաչատրյանի սեփականությունը հանդիսացող նախկին կոլտնտեսության ավտոտնակների զբաղեցրած 0,0339 հա հողամասի նկատմամբ գույքային իրավունքը վերականգնելու մասին» N 2663-Ա որոշումը։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։