Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Յուրի Արթուրի Աբրահամյանի կողմից լիազորված անձ՝ Գրիգորի Կամոյի Գևորգյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում Յուրի Արթուրի Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր 04003CYSRWGA, կադ. ծածկագիր՝ 04-003-0058-0024/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Մեծամոր քաղաք, 4-րդ թաղամաս, 11/1 բնակելի տուն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Յուրի Արթուրի Աբրահամյանի կողմից լիազորված անձ՝ Գրիգորի Կամոյի Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։