Այսօր: Չորեքշաբթի, 24 Հուլիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 118
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 086–Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԷՐԻԿ ԱԴԱՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով,  Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածներով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, համայնքի ղեկավարի պարտականությունները կատարողի առաջարկությունը

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1. Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող Ակնալիճ բնակավայրի Նաիրյան թաղամասում և Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղակայված  (սեփ. վկայական N 23112023-04-0061), Ջանֆիդա բնակավայրում տեղակայված (սեփ. վկայական N 25102023-04-0064)  և Գետաշեն բնակավայրում տեղակայված (սեփ. վկայական N 06022024-04-0046) գազատար խողովակաշարերն անհատույց օգտագործման իրավունքով  5 (հինգ) տարի ժամկետով տրամադրել «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ին՝ շահագործելու նպատակով։

2. Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Էդգար Հովհաննիսյանին` օրենսդրությամբ սահմանված կարգով «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի հետ կնքել անշարժ գույքն անհատույց օգտագործման տրամադրելու պայմանագրեր, որոնց նոտարական վավերացման և պետական գրանցման ծախսերը կրում է  «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն։
3.
 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner