Այսօր: Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 163
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23.08.25 ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐՆ ՈՒ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԵՏԵՎԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը աշխատանքային այց են կատարել Արազափ բնակավայրի տարածքում՝ Հ-15, /Մ-5/(Նորապատ) – Արգավանդ – /Մ-3/(Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ13+000 – կմ20+000 հատվածի հիմնանորոգման շինարարական հրապարակ։Այցի նպատակն էր վերահսկել ընթացող շինարարական աշխատանքների կազմակերպումն ու որակը, ինչպես նաև քննարկել դրանց արդյունավետ և ժամկետային ավարտին նպաստող գործողությունները։Հ-15 ավտոճանապարհը կարևոր նշանակություն ունի մարզի համար։ Այն ապահովում է Նորապատից Վարդանաշեն ընկած բնակավայրերի փոխկապակցվածությունը, մարզի ներհամայնքային հաղորդակցությունը, ինչպես նաև ... Մանրամասն
20.08.25 ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է ՄԵԾԱՄՈՐ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 3 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ
Երկարատև ու հիմնավոր շինարարական աշխատանքներից հետո վերաբացվել է Մեծամորի թիվ 3 մանկապարտեզը: Մանկապարտեզը մեծամորցի փոքրիկներին հասանելի է դարձել սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Բացմանը մասնակցել է Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը:
Նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 9 խմբի համար, որոնցից 3-ը մսուր, իսկ կրտսեր, միջին և ավագ խմբերի համար նախատեսված է 2-ական խումբ։ Մանկապարտեզը կարող է ընդունել մինչև 255 երեխա։
Շինաշխատանքների պայմանագրի արժեքը՝ 451,440,000 ՀՀ դրամ:
19.08.25 ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԵԼ Է ՄԵԾԱՄՈՐ ՔԱՂԱՔԻ 26 ՇԵՆՔԻ ՏԱՆԻՔԸ
 
2024 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսված Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի 26 շենքի տանիքը հիմնանորոգվել է:
171 բնակչով շենքում բնակիչներն այժմ ապահով տանիք ունեն և բնականոն կյանքը կշարունակեն վայելել՝ անկախ եղանակային պայմաններից:
Շինարարական աշխատանքները տևել են 70 օր, իսկ բյուջեն կազմել է 30.300.000 ՀՀ դրամ:
13.08.25 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 300 ԴՊՐՈՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԱՅԿԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ ՆՈՐ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ԿՈՒՆԵՆԱ . ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԵՂԵԼ Է ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Հայկավան բնակավայրի նոր կրթահամալիրի շինհրապարակում Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը ծանոթացել է աշխատանքային պրոցեսին։ Այս կրթօջախը կյանքի է կոչվում ՀՀ կառավարության 300 դպրոցների (կրթահամալիրների) կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրի շրջանակում։ Նախատեսվում է, որ համալիրը կունենա 200 աշակերտական և մանկապարտեզի 80 սաների համար նախատեսված տեղեր։Վահրամ Խաչատրյանը կրթահամալիրի կառուցման շին աշխատանքների վերաբերյալ տվել է հանձնարարականներ և հայտնել, որ առավել խստապահանջ է լինելու կրթօջախների կառուցման գործում իրականացվող աշխատանքներին ու ժամկետներին, որովհետև այս շենքերում բազմաթիվ հայրենակիցներ պետք է կրթվեն ու իրենց անուրանալի ներդրումն ունենան Հայաստանի շենացման գործում:Պատվիրատուն ... Մանրամասն
13.08.25 ՆՈՐ ԿԵՍԱՐԻԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ ՆՈՐ ԴՊՐՈՑ ԿՈՒՆԵՆԱ
Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը այցելել է Նոր Կեսարիայի դպրոցի կառուցման շինհրապարակ։ Դպրոցը կառուցվում է ՀՀ կառավարության 300 դպրոցների (կրթահամալիրների) կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրի շրջանակում։ Ավարտին դպրոցը կկարողանա ընդունել 432 աշակերտի։Աշխատանքներն սկսել են 2024 թվականին: Դպրոցը կառուցելու համար պայմանագրով տրամադրված է 730 օր, իսկ բյուջեն կազմում է 2, 584, 961, 462 ՀՀ դրամ:Վահրամ Խաչատրյանը ծանոթանալով կատարված աշխատանքներին՝ նշել է, որ դպրոցաշինությունը պատվախնդիր աշխատանք է և նպատակաուղղված է մեր սերունդների կրթության բարձր մակարդակի ապահովմանը, դրա համար այն պետք է կառուցվի բոլոր չափորոշիչներին համապատասխան:Շինարարական աշխատանքներն իրականացվում են «ՋԻ ... Մանրամասն
12.08.25 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի երկտասարդներ,Սիրով շնորհավորում եմ երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Երիտասարդությունը յուրաքանչյուր երկրի զարգացման շարժիչ ուժն է և բոլոր երկրների կառավարությունները մեծ ներդրումներ են կատարում ամուր, գիտակից ու աշխույժ երիտասարդություն ձևավորելու համար:Մենք՝ որպես տեղական ինքնակառավարման մարմին, նույնպես հետևողական ենք այս քաղաքականությունն ակտիվ պահելու հարցում: Մշտապես կազմակերպվում են սպորտային, մշակութային միջոցառումներ երիտասարդությանը ակտիվ պահելու համար:Բոլորս լավ ենք հիշում 2023 թվականին տեղի ունեցած լայնածավալ երիտասարդական միջոցառումները, երբ Մեծամորը ճանաչվել էր որպես տարվա երիտասարդական մայրաքաղաք:Կարևոր եմ համարում խոսել երիտասարդ առաջնորդների ձևավորման մասին, քանի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԾԻՐԱՆԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
ՄԵԾԱՄՈՐ. ՔԱՐԸ ՔԱՐԻՆ ԴՆԵԼՈՎ
ՄԵԾԱՄՈՐ․ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿԵՐՏՎՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner