Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի բնակիչ Աշոտ Հենրիկի Բաբերյանի լիազորված անձ՝ Մարատ Ալբերտի Բաբերյանի 2023 թվականի ապրիլի 4-ի դիմումը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Բամբակաշատ գյուղում Աշոտ Հենրիկի Բաբերյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության կորիզավոր գործառնական նշանակության հողամասից /սեփ․ վկայական N 23022023-04-0004, ծածկագիր 04-031-0233-0001/ 162,1քմ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության , ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի:
2 . Փոփոխված 162,1 քմ հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: