Այսօր: Երեքշաբթի, 20 Մայիսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



23 հուլիսի 2024 թ.

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱՄԲԱԿԱՇԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 14-ՐԴ ՓՈՂՈՑ 4/1 ՀԱՍՑԵԻ 66,4ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԿԱԹՍԱՅԱՏՈՒՆԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԻՍԿ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ 0,0573 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ 
կետովՀայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 470-րդ և 594-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, և հիմք ընդունելով  Գուրգեն Յուրիկի Գուլաբյանի դիմումը, ինչպես նաև  Մեծամոր համայնքի  ավագանու 2024թ. հուլիսի  12-ի N100-Ա որոշումը

 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.  Գուրգեն Յուրիկի Գուլաբյանին (ծնվ. 18.06.1983թ. անձնագիր՝ AL 0457291, տրվ.` 10.10.2023թ. 048-ի կողմից,  հաշվ. ՀՀ Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, գ. Բամբակաշատ 16 փ. 3տ) նվիրատվությամբ անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Մեծամոր համայնքի Բամբակաշատ գյուղի 14-րդ փողոց 4/1 հասցեի 66,4 քմ մակերեսով կաթսայատունը (սեփ վկայական N 12032024-04-0009):

2. Կաթսայատան պահպանման ու սպասարկման համար արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0,0573 հա հողամասը (ծածկագիր 04-031-0058-0021) օտարել ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով, որը կազմում է (0,0573x1221)=699633 (վեց հարյուր իննսուն իննը հազար վեց հարյուր երեսուներեք) ՀՀ դրամ:

3. Սույն որոշումից ծագող իրավահարաբերությունները ենթակա են նոտարական վավերացման և պետական գրանցման:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner