Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով Անուշ Ռուբենի Հակոբյանի 2025 թվականի ապրիլի 15-ի դիմումը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 1/11 հասցեում գտնվող 04-003-0031-0028 կադաստրային ծածկագրով 0,17424 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում վերգետնյա 7 հարկանի (նկուղային հարկ) բազմաֆունկցիոնալ համալիր (բազմաբնակարան բնակելի շենք) կառուցելու համար «Արմավիր 3» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Մեծամոր բնակավայրի տարածքի գոտևորման «ԲՆՌԳ» գոտում և տեքստային մասում կատարել փոփոխություն և սահմանել վերգետնյա 1-7 հարկայնության (նկուղային հարկ) բազմաբնակարան շենքի կառուցման հնարավարության:
2. Սույն որոշմամբ նշված մասի հարկայնության փոփոխության առաջարկությունը ներկայացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտե՝ համաձայնեցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|