Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Մնացական Զաչկովի Կիրակոսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում Մնացական Զաչկովի Կիրակոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր` 04011V5EGFLD, կադ. ծածկագիր՝ 04-003-0004-0006/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Մեծամոր քաղաք, 3-րդ թաղամաս, 10/15 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մնացական Զաչկովի Կիրակոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։