Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 165-Ն
 

Զեկ. ՆՈՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 206-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի 
Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի  1- ին  կետովև հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի  առաջարկությունը 

 

                 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 206-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1․1 Եկամտային մասով․

ա) Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 142306,8 հազար ՀՀ դրամով։

բ) Պետական բյուջեից համայնքի բյուջեին տրամադրվող այլ դոտացիաները ավելացնել 101,85 հազար ՀՀ դրամով։

գ) Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված համայնքի բյուջեի մուտքագրման ենթակա այլ եկամուտները ավելացնել 3395,0 հազար ՀՀ դրամով։

1.2․ Ծախսային մասով․

ա) 01-6-1 (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) նախահաշվի

     4639 (Այլ ընթացիկ դրամաշնորհներ) հոդվածին ավելացնել 101․85 հազար ՀՀ դրամ:

բ) 04-5-1 (Ճանապարհային տրանսպորտ) նախահաշվի

     5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 1200․0 հազար ՀՀ դրամ:

գ) 06-1-1 (Բնակարանային շինարարություն) նախահաշվի

     5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 900․0 հազար ՀՀ դրամ։

դ) 06-3-1 (Ջրամատակարարում) նախահաշվի

     5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 130206,8 հազար ՀՀ դրամ,

     5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 950,0 հազար ՀՀ դրամ,

ե) 09-1-1 (նախադպրոցական կրթություն) նախահաշվի

    5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 500․0 հազար ՀՀ դրամ։

զ) 10-7-1 (Սոցիալական հատուկ արտոնություններ) նախահաշվի

     4729 (Այլ նպաստներ) հոդվածին ավելացնել 3395․0 հազար ՀՀ դրամ։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner