Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 012
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
<<ՄԼ ՄԱՅՆԻՆԳ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով հողային օրեսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով  «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով ,Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի  Մարգարա բնակավայրի հողերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված հողաշինարարական գործի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թականի դեկտեմբերի  29-ի թիվ 269 դրական եզրակացությունը,  և հիմք ընդունելով  «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության  դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեավարի առաջարկությունը համայնքի  ավագանին՝

ՈՐՈՇՈՒՄ Է 

1.«ՄԼ ՄԱՅՆԻՆԳ»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 04-063-0109-0012 կադաստրային ծածկագրի տակ գտնվող  գյուղատնտեսական նշանակության 1,2505 հա վարելահողը փոխադրել արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների  հողեր նպատակային նշանակության՝ արդյունաբերական օբյեկտների հողեր գործառնական նշանակության:

2.Առաջարկել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը համայնքի բյուջե վճարել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը՝  8662839 (ութ միլիոոն վեց հարյուր վաթսուներկու հազար ութ հարյուր երեսունինը) ՀՀ դրամ:

3.Առաջարկել համայնքի ղեկավարին ՝  հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:

 4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում  «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը  որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner