Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի բնակիչ Անուշավան Բեյբությանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի բնակիչ Անուշավան Երջանիկի Բեյբությանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-070-0231-0007/ 1,067 հա հողամասի 0,467 հա (խաղողի այգի), 0,4 հա (սալորենի), 0,2 հա (կեռասենի) ցածրարժեք հողատեսքեր՝ 3-րդ կարգի վարելահողերը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկների՝ որպես պտղատու այգիներ։
2․ 2024 թվականի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անուշավան Բեյբությանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։