Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Մարտին Սիրականի Հարությունյանի դիմումը։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրում Մարտին Սիրականի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր 04027KHAEPH8, կադ. ծածկագիր՝ 04-027-0007-0014 տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Արևիկ բնակավայր, 15-րդ փողոց, 1 բնակելի տուն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարտին Սիրականի Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։