Այսօր: Շաբաթ, 22 Հունիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



26 մայիսի 2023 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ԴԱՎԻԹ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման  բաժնի կողմից 28.02.2023 թվականին կազմվել է արձանագրություն, համաձայն որի քաղաքացի Դավիթ Մելիքյանըհանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի հետևանքով 2023 թվականի մարտի 3-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով  վարչական մարմնի նախաձեռնությամբ՝հողի հարկի գծով չվճարված հարկային պարտավորության գանձման վերաբերյալ հարուցվել է վարչական վարույթ և նշանակվել գործի լսման օր, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել  և չի ներկայացել քաղաքացի Դավիթ Մելիքյանը:

2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում ապահովելով գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատաված է համարում  հետևյալը. 

Դավիթ Մելիքյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերը գտնվում են ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատբնակավայրի վարչական սահմաններում և  «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքով սահմանված կարգով վերջինիս կողմից չի կատարվել հողի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է Հայաստանի ՀանրապետությանԱրմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0,141(բնակելի կառուցապատման հող) հա, 0,2265(բազմամյա խաղողի տնկարկներ) հա, 0,3(խաղող)հա, 0,35 (կորիզավոր) հա․, 0,24 (խաղող) հա․, և 0,252 (տնամերձ) համակերեսներով հողատարածքների համար հողի հարկի և անշարժ գույքի հարկի գծով ընդհանուր 346996(երեք հարյուր քառասունվեց հազար ինը հարյուր իննսունվեց) Հայաստանի Հանրապպետության դրամ հարկային պարտավորություն, որից 234625 ապառքի գումար և 112371  ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար (տույժերը հաշվարկված են մինչև 22.05.2023թներառյալ): 

  2023 թվականի մարտի 3-ին հարուցված վարչական վարույթի հիման վրա 2023 թվականի մարտի 23-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ։ Դավիթ Մելիքյանը պատշաճ ծանուցվել է գործի լսման օրվա, ժամի և տեղի մասին, ինչը հաստատվել է  «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից ուղարկված փոստային ծանուցագրի հետադարձ կտրոնի վրա առկա վերջինիս ստորագրությամբ։ Հաշվի առնելով, որ վարչական վարույթի օրենքով սահմանված ժամկետում (վարույթի մնացյալ ժամկետում) հնարավոր չէ ընդունվելիք վարչական ակտի հասցեատիրոջն ի հայտ բերել, Մեծամոր համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի մարտի 24-ին ընդունվել է Դավիթ Մելիքյանի նկատմամբ վարչական վարույթը կասեցնելու մասին» թիվ 884-Ա որոշումը, որը վերջինս ստացել է 05042023թ-ին:

Քաղաքացի Դավիթ Մելիքյանինկատմամբ 2023 թվականի մարտի 25-ին կասեցվածվարչականվարույթըհամարվումէվերսկսված, քանիորդրակասեցմանհամարհիմքդարձածհանգամանքըվերացելէ:

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

    «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով, ինչպես նաև 2-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցման հիմք դարձած հանգամանքները վերանալուց հետո, բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը:

   Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

     Համաձայն «Հողիհարկիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները: 

      Համաձայն «Հողիհարկիմասին» Հայաստանի Հանրապետությյանօրենքի 2-րդհոդվածի 2-րդմասի՝ոչգյուղատնտեսականնշանակությանհողերիհամարհարկմանօբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:

      Համաձայն «Հողիհարկիմասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 16-րդհոդվածի՝հողիհարկիգումարըհամայնքիվարչականսահմաններում գտնվողհողամասերիհամարվճարվումէհարկվողօբյեկտիգտնվելուվայրիհամայնքիբյուջե:

     Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի՝ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:

     Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարվող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:

     «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի  2191-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից` համայնքի ղեկավարները։ 

    «Տեղականինքնակառավարմանմասին»ՀայաստանիՀանրապետության օրենքի 35-րդհոդվածի 1-ինմասի 26-րդկետի համաձայն` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: 

      Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով,  «Տեղականինքնակառավարմանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ, 38-րդհոդվածի 1-ինմասի 3-րդ, 4-րդկետերով, «Հողիհարկիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   1-ինհոդվածով,    2-րդ հոդվածի 2-րդ մասովև 16-րդհոդվածովև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ»ենթակետով, 53-60-րդհոդվածներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Քաղաքացի Դավիթ Մելիքյանի նկատմամբ 03032023թ-ինհարուցվածվարչականվարույթը վերսկսել։

2. Արամ Բաբայանին  ենթարկել վարչական պատասխանատվության՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1703-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար և նշանակել տուգանք՝ 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

3Վարչական    իրավախախտումների   վերաբերյալ    Հայաստանի    Հանրապետության օրենսգրքի    305-րդ    հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում՝  ֆինանսների նախարարության   900335239373    հաշվեհամարին`  ստացող   Մեծամորի համայնքապետարան:

4 Դավիթ Մելիքյանին նախազգուշացնել՝ օրենքով սահմանված կարգով վերացնել վարչական իրավախախտման հիմք հանդիսացած՝ Հայաստանի Հանրապետության ԱրմավիրիմարզիՄեծամորհամայնքիԲամբակաշատ բնակավայրիվարչականսահմաններումգտնվողհողիհարկի և անշարժ գույքի հարկի՝ 346996 ՀՀդրամ գումարի չափով հարկային պարտավորությունը։

5 Դրամական պահանջները չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:

7Սույնորոշումըհամարվումէվարչականակտիհասցեատիրոջըհանձնված (պատշաճ ծանուցված) նաև որոշման մասին ծանուցումն Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների  պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am) տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը։

8. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Մեծամոր համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էրիկ Ադամյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner