Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի ավագանու 2017 թվականի հոկտեմբերի 27-ի «Տանձուտ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը մրցույթ վարձակալությամբ տալու մասին» N 38-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն:
2․ Որոշման 1ին կետի 1–ին ենթակետի «40000 ՀՀ դրամ» բառերը փոխարինել «130000 ՀՀ դրամ» բառերով:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: