Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ 0,12հա օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,3254հա հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Վարդանաշեն բնակավայրի բնակիչ Անդրանիկ Հենրիկի Բեգլարյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ 0,12հա օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,024հա (կադաստրային ծածկագիր՝ 04-090-0021-0014) տնամերձ հողամասն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել, իսկ տնամերձ հողամասին կից 20%-ից ավել զբաղեցրած 0,1814 հա հողամասն ուղիղ վաճառքի կարգով՝ կադաստրային արժեքի 30%-ի՝ 431100 / չորս հարյուր երեսունմեկ հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ գումարի չափով օտարել քաղաքացի Անդրանիկ Հենրիկի Բեգլարյանին /ծնված 20․03․1961թ․/։
2․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Անդրանիկ Հենրիկի Բեգլարյանի /ծնված 20․03․1961թ․/ սեփականության իրավունքը, սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335239134 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անդրանիկ Հենրիկի Բեգլարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: